Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the ninja-forms domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/p/papani8h/avia.si/public_html/wp-includes/functions.php on line 6114 Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the ninja-forms domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home/p/papani8h/avia.si/public_html/wp-includes/functions.php on line 6114 {:si}Storitve poslovnega letalstva v Sloveniji{:}{:ru}Деловая авиация в Словении{:}{:uz}Словенияда ишбилармонлик авиациясининг хизматлари{:}{:ar}خدمات الطيران التجاري في سلوفينيا{:}{:ua}Послуги ділової авіації в Словенії{:}{:tj}Хизматрасониҳои авиатсияи хусусӣ дар Словения{:}{:kg}Словениядагы иштик авиациянын кызмат көрсөтүүлөрү{:}{:kz}Словениядағы іскери авиация қызметтері{:}{:ge}საქმიანიავიაციისმომსახურებასლოვენიაში{:}{:pl}Usługi lotnictwa biznesowego w Słowenii{:}{:fr}Services de l’aviation d’affaires en Slovénie{:}{:it}Servizi di aviazione d'affari in Slovenia{:}{:by}Паслугі дзелавой авіяцыі ў Славеніі{:}{:am}Բիզնեսի ավիացիայի ծառայությունները Սլովենիայում{:}

Եթե ցանկանում եք ինքնաթիռ պատվիրել Սլովենիայում, ապա դա կարող եք անել եվրոպական առաջատար AVIAV TM (Cofrance SARL) ավիաբրոքերի միջոցով: Մասնավոր ինքնաթիռը լավագույն տարբերակն է ամբողջ աշխարհով ճանապարհորդելու համար: Այն շատ առավելություններ ունի սովորական թռիչքների համեմատությամբ.

  1. Դուք թռչում եք անհրաժեշտ ցանկացած երթուղով՝ առանց միջանկյալ կանգառների,
  2. Կարող եք պատվիրել թռիչք, որը ոչ մի ավիաընկերություն չի կազմակերպում:
  3. Ձեզ կհաջողվի հասնել նույնիսկ ամենաանհասանելի վայրեր կամ, օրինակ, ծովում գտնվող զբոսանավի վրա վայրէջք կատարել ուղղաթիռով,
  4. Ստիպված չեք լինի օդանավակայանում մի քանի ժամ վատնել գրանցման և ստուգման համար՝ դա կտևի ոչ ավելի, քան հինգ րոպե:
  5. Դուք ճանապարհորդում եք Ձեր ընկերների, գործընկերների կամ ընտանիքի ընկերակցությամբ ՝ առանց կողմնակի ուղևորների:
  6. Անցկացնում եք ժամանակը օդանավում այնպես, ինչպես ինքներդ եք ցանկանում՝ հանգստանում եք, աշխատում, ցնցուղ ընդունում, բանակցություններ վարում և այլն:
  7. Կարող եք պատվիրել ուտեստներ լավագույն ռեստորաններից, Ձեր նախընտրած ֆիլմը կամ երաժշտությունը, ծաղիկներ և ցանկացած այլ բան:
  8. Դուք ժամանում եք անհրաժեշտ վայր էներգիայով լի, որտեղ Ձեզ սպասում է հարմարավետ ավտոմեքենան:

Սրանք ընդամենը մի քանի առավելություններ են, որոնք առաջարկում է բիզնես ավիացիան, իրականում դրանք ավելի շատ են, և նրանք, ովքեր վարձակալում են մասնավոր ինքնաթիռներ, լավ գիտեն, որ նման ուղևորությունը նվիրում է ազատության  և անկախության անկրկնելի զգացողություն:

Պատվիրեք մասնավոր ինքնաթիռ առցանց

Մասնավոր թռիչք կարող եք պատվիրել անմիջապես AVIAV TM Cofrance SARL) ընկերության կայքում: Դուք ստիպված չեք լինի գալ մեր գրասենյակ կամ նույնիսկ հեռանալ Ձեր համակարգչից: Թռիչքը կհաջողվի ամրագրել մի քանի րոպեների ընթացքում, պայմանագիրը կնքել հեռակա կարգով, իսկ վճարումը կատարել անկանխիկ տարբերակով:

Պարզապես լրացրեք անհրաժեշտ տվյալները մեր կայքում և սպասեք պատասխանին: Մենեջերը կուսումնասիրի Ձեր հայտը և կապ կհաստատի Ձեզ հետ՝ բոլոր մանրամասները համաձայնեցնելու համար: Նշանակված ժամին անհրաժեշտ ինքնաթիռը կսպասի Ձեզ օդանավակայանում:

 

Ինչո՞ւ դիմել մեզ

AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը

  • արդեն գրեթե տաս տարի է ինչ աշխատում է այս ոլորտում ամբողջ աշխարհով մեկ,
  • հանդիսանում է հեղինակավոր բիզնես ավիացիոն ասոցիացիաների ՝ EBAA (European Business Aviation Association), NBAA (National Business Aviation Association) անդամ և առաջատար Avinode չարտերային ցանցի մասնակից,
  • ունի գրասենյակներ ամբողջ աշխարհում,
  • ունի ինտերնացիոնալ անձնակազմ (մեր աշխատակիցները խոսում են բազմաթիվ լեզուներով),
  • կօգնի բիզնես ավիացիային վերաբերող ցանկացած հարցում,
  • վաստակել է աշխարհի տարբեր երկրներից հաճախորդների վստահությունը,
  • համագործակցում է աշխարհի բոլոր ավիաընկերությունների և ինքնաթիռների սեփականատերերի հետ,
  • պատրաստ է իր հաճախորդներին տրամադրել օդանավերի վարձակալության ամենաշահավետ պայմանները,
  • իր տրամադրության տակ ունի տարբեր օդանավերի մի քանի հարյուր մոդել,
  • առաջատար է Եվրոպայում բիզնես, բժշկական և բեռների տեղափոխման նպատակներով կազմակերպվող չվերթների ոլորտում,
  • ունի անբասիր հեղինակություն,
  • երաշխավորում է հաճախորդների անվտանգությունն ու բացարձակ գաղտնիությունը,
  • պատվիրատուներին տրամադրում է մի շարք լրացուցիչ ծառայություններ:

Բիզնես ավիացիան Սլովենիայում հիմնականում պահանջված է խոշոր կազմակերպությունների և ձեռնարկատերերի կողմից, երբ նրանց անհրաժեշտ է թռչել եվրոպական այլ երկրներ, Ռուսաստան, Ասիա կամ Հյուսիսային Ամերիկա: Դուք կարող եք Ձեր աշխատակիցներին ուղարկել գործուղման կամ ինքնաթիռ վարձակալել Ձեզ համար: Մենք կկազմակերպենք թռիչքը անհրաժեշտ ցանկացած երթուղով, նույնիսկ եթե որևէ ավիաընկերություն դա չի առաջարկում:

AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը Ձեր անփոխարինելի օգնականն է բիզնես ավիացիայի ոլորտում: Մեզ հետ հեշտությամբ կհասնեք Ձեր նպատակներին և կնվաճեք նոր բարձունքներ: